Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է մաշկաբանության ազգային կենտրոնի լոգասենյակի պատուհանից փախուստի դիմած կալանավորված անձը

03 Դեկտեմբեր, 2022 19:00
Հայտնաբերվել է մաշկաբանության ազգային կենտրոնի լոգասենյակի պատուհանից փախուստի դիմած կալանավորված անձը

Այսօր Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի դիմած կալանավորված անձը հայտնաբերվել է։ Այս մասին  հայտնում են Քրեակատարողական ծառայությունից․

«ՀՀ առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ում 2022 թվականի նոյեմբերի 25-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1981թ․ ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարտված Գասպար Արամի Պողոսյանը դեկտեմբերի 3-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, դիմել էր փախուստի հիշյալ կենտրոնի լոգասենյակի պատուհանից։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Արդյունքում` դեկտեմբերի 3-ին` ժամը 16։00-ի սահմաններում, քրեակատարողական ծառայողները կալանավորված անձին հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար համայնքում։

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին