Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

03 Դեկտեմբեր, 2022 16:59
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ի գիշերը, սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 5-ին, առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Դեկտեմբերի 6-8-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

 
 

Լրահոս

Դիտել ավելին