Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Նեդ Փրայս

03 Դեկտեմբեր, 2022 12:25
Նախատեսվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպարզույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հնչեցրած հարցերին նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում: 

«Մենք երկու եռակողմ հանդիպում ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղար Բլինքենը նաև հեռախոսային կապի մեջ է կողմերի հետ։ Վերջին հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպելու ևս մեկ հանդիպում։ Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք կշարունակենք աջակցել դիվանագիտությանը, որը տանում է դեպի կայուն խաղաղություն և երկու երկրների միջև խնդիրների լուծում»,- ասել է Փրայսը:

 

Լրահոս

Դիտել ավելին