Կարևոր իրադարձություններ

Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում

03 Դեկտեմբեր, 2022 11:17
Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Ախուրյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
 

Լրահոս

Դիտել ավելին