Կարևոր իրադարձություններ

«Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը տեղափոխում են. «Հրապարակ»

03 Դեկտեմբեր, 2022 08:52
«Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը տեղափոխում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը Սայաթ-Նովա-Չարենցի խաչմերուկից տեղափոխվում է Հանրապետության փողոց։ Տեղակայվելու է այն տարածքում, որտեղ ժամանակին ԲՀԿ-ի գրասենյակն էր։ ՔՊ-ից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ այս օրերին տեղափոխման ու վերանորոգման եռուզեռի մեջ են։

ՔՊ-ն գալիս է նախկիններին հարեւան. անմիջապես հետեւում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում, ՀՀԿ կենտրոնական գրասենյակն է գտնվում, իրենցից մի քանի մետր ներքեւ էլ ՀՅԴ գրասենյակն է տեղակայված։ Ընդ որում, մեզ ասացին՝ գրասենյակն այստեղ տեղափոխելու նախաձեռնությունը Վահագն Ալեքսանյանինն է։ ՔՊ գրասենյակը Հանրապետության փողոց տեղափոխելով՝ նաեւ կառավարության շենքին է մոտենում, ինչը նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն այսուհետ ոտքով կարող է գնալ ՔՊ գրասենյակ՝ ժողովի»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին