Կարևոր իրադարձություններ

Բանաձևը գալիս է վերահաստատելու հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները. Էդուարդ Աղաջանյան

01 Դեկտեմբեր, 2022 23:56
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Բանաձևը գալիս է վերահաստատելու հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

Շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին մեր երկրի և ժողովրդի համար այսչափ կարևոր բանաձևը ներկայացնելու և ընդունելու համար:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից հետևողականորեն ներդրվող ջանքերը մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման գործում:

Հայաստանի և Ֆրանսիայի դարավոր բարեկամության համատեքստում այս փաստաթուղթը իրավամբ հերթական համատեղ ձեռքբերումն է։

Այն գալիս է վերահաստատելու հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ խթան հանդիսանալով դրանք ընդլայնելու և խորացնելու համար։

Շնորհակալ ենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին