Կարևոր իրադարձություններ

Կայացել է ԱՊՀ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների հերթական նիստը

01 Դեկտեմբեր, 2022 22:59
Կայացել է ԱՊՀ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների հերթական նիստը

Այսօր՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին, տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների հերթական՝ VII նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավար կազմը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, որը նախ՝ իր գործընկերներին ծանոթացրել է Հայաստանի քրեակատարողական համակարգում վերջերս իրականացված բարեփոխումներին՝ մասնավորապես ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղադրված տեսահսկման համակարգին և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ կառավարման կենտրոնին: Բարեփոխումների համատեքստում առաջին տեղակալն անդրադարձ է կատարել նաև քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման ծրագրերին:

Այնուհետև՝ Գրիգորյանը խոսել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում ահաբեկչության և ծայրահեղականության գաղափարների տարածմանը հակազդելու կարևորության մասին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից իրականացված աշխատանքները:

Բացի այդ՝ նիստին քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ոլորտի ներկայիս իրավիճակը, փոխգործակցության հիմնական ուղղությունները, մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների կադրերի պատրաստման գործընթացը, հաստատվել են նաև Խորհրդի խրախուսանքի ձևերը՝ պատվոգրով պարգևատրում և շնորհակալության հայտարարում:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների հաջորդ նիստն անցկացվելու է Ուզբեկստանի Հանրապետությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին