Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը լիտվացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

01 Դեկտեմբեր, 2022 16:59
 Միրզոյանը լիտվացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 1-ին՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսի հետ։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Լիտվա միջպետական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ գոհունակություն հայտնելով պարբերաբար իրականացվող բարձր մակարդակի փոխայցելությունների կապակցությամբ:

Առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում ընդգծվել է Համատեղ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների նշանակությունը։

Արարատ Միրզոյանը և Գաբրիելիուս Լանդսբերգիսն անդրադարձ են կատարել նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիան, սադրիչ գործողությունները և ռազմատենչ հռետորաբանությունը վտանգում են տարածարշրջանային փխրուն կայունությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին