Կարևոր իրադարձություններ

Վարչապետը հանձնարարել է ապօրինի կառույցների մասով լուծումներ գտնել

01 Դեկտեմբեր, 2022 13:16
Վարչապետը հանձնարարել է ապօրինի կառույցների մասով լուծումներ գտնել

Ապօրինի տեղադրված կրպակը ապամոնտաժելը կարող է տարիներ և տասնամյակներ տևել։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ, եթե որևէ մեկը մի գիշերվա ընթացքում որոշի Հանրապետության հրապարակի կենտրոնում կրպակ տեղադրել, հետո կարող է պարզվել, որ պետք է տարիներով դատական գործընթաց անցնենք, որ այդ կրպակը հանենք»,- նշել է  Փաշինյանը:

Վարչապետը խիստ կարևորել է ապօրինի կառույցների խնդրի լուծման համար օրենսդրական կարգավորումներ գտնելը.

«Ի վերջո, հանրային շահը չի կարող ստորադասվել մեկ կրպակի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին: Մենք պետք է այդ խնդիրները լուծենք՝ կայացնելով նաև քաղաքական որոշումներ»,- ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին