Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    412,5
    426,5

  • RUB

    4,85
    5,25

Կարևոր իրադարձություններ

Անկանխիկ գործարքների շարունակական աճ կա. նախարար

01 Դեկտեմբեր, 2022 13:08
Անկանխիկ գործարքների շարունակական աճ կա. նախարար

Կառավարության այօսրվա նիստում վարչապետի՝ կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշների և վերադարձի համակարգի վերաբերյալ հարցին ի պատասխան, աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ  անկանխիկ գործարքների շարունակական աճ կա։

«Հոկտեմբեր ամսվա տվյալներով ունենք 30 տոկոս աճ։ 1 միլիարդ 837 միլիոն է կազմում ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը: Շարունակական աճ կա ինչպես գործարքների թվի, հետվճարի ծավալի, շահառուների թվի ավելացման, այլև միջին հետվճարի առումով: 10 հազարով ավելացել է շահառուների թիվը»,- ասաց նախարարը:

«Այս տրամաբանությամբ ևս երկու անգամ կբարձրացնենք 2023 թվականին»,- նշեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին