Կարևոր իրադարձություններ

Ջրառատում նախատեսվում է մանկապարտեզ կառուցել

01 Դեկտեմբեր, 2022 12:56
Ջրառատում նախատեսվում է մանկապարտեզ կառուցել

Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ՝ 1 մլրդ 342 մլն դրամ է հատկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ չզեկուցվող հարցերից մեկով այսօր ևս 960 միլիոն դրամ է հատկացվել 5 մարզի սուբվենցիոն ծրագրերին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ որոշումներով ֆինանսավորվում են Փամբակ համայնքի Լեռանջուր բնակավայրի 4500 մ երկարությամբ կենտրոնական փողոցի լուսավորության համակարգերի կառուցումը և նորոգումը, արևային ֆոտովոլտային կայանի տեղադրումը. կատարված է աշխատանքների 90 տոկոսը:

Ծրագիրը սկսվել է 2022 թվականին:

Վերանորոգվում են Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ, Ահնիձոր, Մարց, Շամուտ և Աթան բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրագծերը: Կատարված է աշխատանքների 90 տոկոսը՝ 117 մլն դրամ:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում նախատեսվում է 2 փուլով կառուցել 1085 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ. առաջին փուլի աշխատանքներն ավարտված են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին