Կարևոր իրադարձություններ

Այս պահի դրությամբ ունենք 3260 թափուր աշխատատեղ. ՀՀ վարչապետ

01 Դեկտեմբեր, 2022 12:13
Այս պահի դրությամբ ունենք 3260 թափուր աշխատատեղ. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2019թ. համեմատ ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1% ցուցանիշով աճ, իսկ 2020թ. նկատմամբ` 0.8%:

«Կովիդ-19-ի հակաճգնաժամային միջոցառումները եղել են խիստ հասցեական, ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել էինք, ու քանի որ այդ միջոցառումները հիմա ավարտվել են, ցուցանիշը վերադարձել է և մի փոքր էլ ավելացել»,-ասաց վարչապետը :

Վարչապետը նշեց նաև, որ այս պահի դրությամբ կա 3260 թափուր աշխատատեղ: Ունենք նաև 50.400 գրանցված գործազուրկ, որը 2021թ. համեմատ նվազել է 8000-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին