Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Մատակարարվող և իրացվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման. ՍԱՏՄ

01 Դեկտեմբեր, 2022 11:58
Մատակարարվող և իրացվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շտապ առցանց խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների և Տեսչական մարմնի մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հստակ հանձնարարականներ՝ կենդանիների մորթից գոյացած մթերքի և հումքի մատակարարման նկատմամբ ՍԱՏՄ տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկման գործընթացի կապակցությամբ:

Ամենօրյա վերահսկողություն կիրականացվի հանրապետության բոլոր մարզերի մայրուղիների վրա, ինչպես նաև իրացման ցանցում՝ ստուգելու մատակարարվող և վաճառվող կենդանական ծագման մթերքի և հումքի սպանդանոցային ծագման փաստը, միս-մսեղիքն ուղեկցող Ձև 5 անասնաբուժական վկայականի առկայությունը, ինչպես նաև մեքենաների և իրացման կետի տարածքի սանիտարահիգենիկ պայմանները:

 

Լրահոս

Դիտել ավելին