Կարևոր իրադարձություններ

Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է շարունակել աջակցել քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը

01 Դեկտեմբեր, 2022 10:55
Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է շարունակել աջակցել քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Սարգսյանը բարձր է գնահատել քրեական արդարադատության ոլորտում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը՝ նշելով, որ այդ աջակցության շնորհիվ է նաև, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ են դրվել Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնք որակական նոր շունչ են հաղորդել այս ոլորտին։

Փոխնախարարը նշել է, որ ծրագրի շրջանակներում, ի թիվս այլնի, իրականացվել է նոր օրենսգրքերի ներկայացման վերաբերյալ շուրջ 550 իրավակիրառների վերապատրաստումներ, մշակվել են նոր օրենսգրքերի մեթոդական ուղեցույցները, փորձագիտական աջակցություն է ցուցաբերվել «Քրեական գործերով իրավական փոխօգնության մասին» օրենքի մշակման աշխատանքներում։

Սարգսյանը փաստել է, որ նոր օրենսգրքերի կիրառման մշտադիտարկումը չափազանց կարևոր է ոլորտային քաղաքականությունն ամրապնդելու և կատարելագործելու հարցում՝ նշելով, որ այս հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կայունությունն ու շարունակականությունն իր ուրույն նպաստը կբերի։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին