Կարևոր իրադարձություններ

«Վստրեչի» կամրջի մոտակայքում ավտոմեքենաների բախումից քաղաքացի է արգելափակվել

01 Դեկտեմբեր, 2022 09:54
«Վստրեչի» կամրջի մոտակայքում ավտոմեքենաների բախումից քաղաքացի է արգելափակվել

Նոյեմբերի 30-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Վստրեչի» կամուրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW X3» (վարորդ` Տ. Վ.), «Infiniti» (վարորդ` Կ. Դ.) և «BMW» (վարորդ` Տ. Մ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1997 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։ Վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները փակել են «Infiniti» և «BMW» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Infiniti» մակնիշի ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին