Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. իրանցի վարորդը հոսպիտալացվել է

30 Նոյեմբեր, 2022 23:51
Ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. իրանցի վարորդը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 30-ին, ժամը 17։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը  (23 տոննա դիզելով բեռնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է դիզելային վառելիքի արտահոսք։

Փրկարարները վարորդին (ԻԻՀ քաղաքացի, Ռ. Ա. Ք., ծնված 1976 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին կայուն. դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։

 

Լրահոս

Դիտել ավելին