Կարևոր իրադարձություններ

Որոշ քաղաքներում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներ էլ փակ են

30 Նոյեմբեր, 2022 22:45
Որոշ քաղաքներում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներ էլ փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սարավան-«Զանգեր», Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Սիսիան, Գորիս և Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին