Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի ձևաչափը

30 Նոյեմբեր, 2022 19:41
Փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի ձևաչափը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման տասնհինգամյակի միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, այլք։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի ձևաչափը՝ որպես քաղաքականությունների մշակման գործընթացում մասնավոր հատվածի ձայնը լսելի դարձնելու արդյունավետ հարթակ։

Անդրադառնալով 2012 թվականից գործող Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի՝ որպես ինստիտուցիոնալ միավորի դերին՝ փոխվարչապետը նկատել է, որ Խորհուրդը, գործարար համայնքի հետ բաց և կանոնավոր երկխոսություն ապահովելուն զուգահեռ, իր տեխնիկական և խորհրդատվական աջակցությամբ ակտիվ ներգրավվածություն է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացմանն ու ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված շուրջ երկու տասնյակը գերազանցող օրենսդրական բարեփոխումների մշակման գործում։

Ընդգծելով մասնավոր հատվածի զարգացումը խոչընդոտող խնդիրներին ուղղված լուծումները համատեղ մշակելու անհրաժեշտությունը՝ փոխվարչապետը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու այս ուղղությամբ ակտիվ համագործակցությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին