Կարևոր իրադարձություններ

Հրազդանի մի շարք փողոցներ հիմնանորոգվել են

30 Նոյեմբեր, 2022 15:46
 Հրազդանի մի շարք փողոցներ հիմնանորոգվել են

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել են Հրազդան քաղաքի մի շարք փողոցներ։ Մասնավորապես, շինաշխատանքներ են կատարվել Հրազդանի Տիգրան Մեծի փողոցում՝ 290 գծամետր երկարությամբ, քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային փողոցներում՝ 3384 գծամետր ընդհանուր երկարությամբ, ինչպես նաև Հարավային թաղամասի Նոյեմբերյան և Մյասնիկյան փողոցներում՝ 1069 գծամետր։

Շինաշխատանքները կատարել է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և հիմնադրամի այլ ներկայացուցիչներ այցելել են Հրազդան և ուսումնասիրել կատարված աշխատանքները։ 

Հրազդանի բնակիչ Սասուն Մկրտչյանը նշում է, որ շինաշխատանքներից գոհ են։ Հրազդանի շատ փողոցներ, որ խիստ անբարեկարգ վիճակում էին, վերջապես ասֆալտապատվել են, իրենք էլ ազատվել են ցեխուջրից։ Խորհրդային տարիներից այդտեղ ճանապարհաշինական տեխնիկա չէին տեսել։ Կատարված աշխատանքների համար շնորհակալ են թե՜ շինարարից, թե՜ կառավարությունից։ 

Հրազդանցիները նկատում են, որ հիմնանորոգված փողոցները սոցիալական և տնտեսական դրական ազդեցություն են թողնում, բացի այդ, քաղաքին գեղեցիկ ու ժամանակակից տեսք են հաղորդում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին