Կարևոր իրադարձություններ

Շարունակում ենք առողջապահությունը հասանելի դարձնել մարզերում. նախարար

30 Նոյեմբեր, 2022 14:44
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Շարունակում ենք առողջապահությունը հասանելի դարձնել մարզերում. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Շարունակում ենք առողջապահությունը հասանելի դարձնել մարզերում։

Աշխատանքային այցով եղել եմ Գյումրիում, ծանոթացել վերջերս այստեղ ներդրված գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման (Stroke) պետական ծրագրին։

Շուրջ հինգ տասնյակ քաղաքացի Շիրակի և մոտակա մարզերից անհետաձգելի բուժօգնություն է ստացել պետպատվերի շրջանակում։

Նոր և հագեցած ենթակառուցվածքներ, արհեստավարժ բուժանձնակազմ և ծառայությունների որակ. այս երեք ուղղություններով էլ բավական առաջընթաց ունենք մարզում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։

Պատասխանել եմ նաև տեղական լրատվամիջոցների հարցերին՝ բյուջետային հատկացումներից մինչև կապիտալ շինարարություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին