Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    427
    443

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

30 Նոյեմբեր, 2022 13:57
Հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանությունը) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտական դիրքում հերթապահության ընդգրկված զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում են ՔԿճից, նախնական տվյալներով՝ 2022 թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ծառայողական պարտքի կատարման հետ կապված, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց են արձակել արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ։

Դրա հետևանքով մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող Ա.Զ.-ն ստացել է հրազենային գնդակային կույր վիրավորում:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին