Կարևոր իրադարձություններ

Նախադեպը չունեցող առաջին կենտրոնը` պրոբացիայի շահառուների համար (տեսանյութ)

30 Նոյեմբեր, 2022 13:20
Նախադեպը չունեցող առաջին կենտրոնը` պրոբացիայի շահառուների համար (տեսանյութ)

Պրոբացիայի շահառուների համար նախադեպը չունեցող առաջին կենտրոնն է բացվել Արարատի մարզում, որը հնարավորություն կտա այլընտրանքային պատիժ կրողներին ձեռք բերել արդիական մասնագիտություններ:

«Մասնագիտական վերապատրաստման կենտրոնի» բացումը քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի նոր քաղաքականության մի մասն է, որում իրավախախտների վերականգնումն ու հասարակության մեջ վերաինտեգրումը դիտվում են որպես պարտադիր բաղադրիչներ։

Կենտրոնը կյանքի է կոչվել Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ:

Ուսումնական կենտրոնը հնարավորություն կտա պրոբացիայի շահառուներին վերաինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել նոր մասնագիտություն և գտնել աշխատանք: Որակավորված մասնագետները նրանց կսովորեցնեն կահույքի պատրաստում, կար, կոսմետոլոգիա և վարսահարդարում:

Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին