Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար (տեսանյութ)

30 Նոյեմբեր, 2022 12:37
Ameria PhonePOS.  Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար (տեսանյութ)

Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով:

Հավելվածը նախատեսված է իրավաբանական անձանց / ԱՁ հաճախորդների համար` ընձեռելով առանց ֆիզիկական POS տերմինալի անկանխիկ վճարումներ ստանալու հնարավորություն:

ՀեռաPOS-ը նոր սերնդի ծրագրային լուծում է, որի միջոցով անկանխիկ գործարքների համար կիրառվում են անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան նոր տեխնոլոգիաներ: Այն նախատեսված է NFC ֆունկցիա ունեցող Android 8.1 և ավելի բարձր դասի սմարթֆոնների համար:

Ameria PhonePOS հավելվածի շնորհիվ բացի վճարում ստանալուց հնարավոր է նաև վերահսկել հաշվետվությունները, ինչպես նաև վճարային կտրոնն ուղարկել հաճախորդի էլեկտրոնային հասցեին:

Ամերիաբանկից նշում են, որ Ameria PhonePOS տերմինալները սպասարկում են ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային «ArCa», «MasterCard», «Visa» և «Mir» քարտատեսակները:

Հավելվածն ակտիվացնելու դեպքում գործում է հատուկ առաջարկ`

-        Անվճար VISA Business քարտ` ծառայությունն ակտիվացնող առաջին 100 հաճախորդներին

-        Անվճար սպասարկում մինչև 31/12/2023թ.` անկախ Ameria PhonePOS-ի միջոցով ամսական շրջանառության ծավալից

-        Անվճար Օնլայն բանկինգ իրավաբանական անձանց / ԱՁ-ներին  ծառայության գործողության ամբողջ ժամանակահատվածի համար

Գործող հատուկ առաջարկի և սակագների մասին ավելի մանրամասն`հղումով:

Ameria PhonePOS հավելվածն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել առևտրային կետի գրանցման հայտ-պայմանագիրը: Ծառայության ակտիվացումն ու տեխնիկական սպասարկումն անվճար են:

Թեև հավելվածը վերջերս է գործարկվել, այն արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել հաճախորդների մոտ: Նրանց կողմից Ameria PhonePOSհավելվածի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանները`տեսանյութում:

 «Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է  նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին