Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է. ԱԳ փոխնախարար

30 Նոյեմբեր, 2022 12:18
Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է. ԱԳ փոխնախարար

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ նոյեմբերի 27-ից 29-ը կազմակերպել է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հնդկաստանի ԱԳՆ եվրասիայի վարչության գլխավոր տօրեն Սարանջիթ Սինգհը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռորբերտ Ղազարյանը: 

Գիտաժողովի բանախոսներն էին Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Նարեկացու անվան hայագիտության կենտրոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին, միջազգային հարաբերությունների դոկտոր, Հնդկաստանում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Բայբուրդյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը, Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը, Հնդկաստանի ԱԳՆ-ի հովանու ներքո գործող Հետազոտությունների համաժողովի  նախագահ Սունջոյ Ջոշին, «Vivekananda» գիտահետազոտական հիմնադրամի ներկայացուցիչ Ռ.Կ.Սոհնին, Հայաստանի, ինչպես նաև Հնդկաստանից ու ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. 

«Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումն ու առաջխաղացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է։ Վերջին ժամանակահատվածում ակտիվ աշխատանք է կատարվել երկու երկրների պաշտպանական ոլորտում, միջազգային տրանսպորտի ու հաղորդացության, զբոսաշրության և այլ ոլորտներում»:

Գիտաժողովի ավարտին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և «Վիվեկանանդա» գիատահետազոտական հիմնադրամի ներակայցուցիչները ստորագրել են Փոխգործակցության մասին հուշագիր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին