Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ապահովմամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

30 Նոյեմբեր, 2022 11:18
 ԱՄՆ-ն շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ապահովմամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգները ակտիվ ու շատ խորը ներգրավված է այս գործընթացում և շատ է շահագրգռված խաղաղության համաձայնագրի ապահովման մեջ։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Մենք կշարունակենք ուղիներ փնտրել առաջնորդներին միավորելու համար: Գաղտնիք չէ, որ այս հարցում մենք սերտորեն աշխատում ենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ և նաև դիտարկում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։

Մենք մեծապես աջակցում ենք ԵՄ ջանքերին:Մենք, որքան հնարավոր է՝ շուտ, կցանկանայինք տեսնել սահմանազատված սահման և երկու կողմերի միջև խաղաղության համաձայնագիր»։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին