Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծում խախտել է հրադադարը. ՊԲ

30 Նոյեմբեր, 2022 10:12
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծում խախտել է հրադադարը. ՊԲ

Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին