Կարևոր իրադարձություններ

Վանաձորի նախկին քաղաքապետի հարսը կհամալրի «Հայաստան» դաշինքի պատգամավորների շարքը. «Հրապարակ»

30 Նոյեմբեր, 2022 09:40
Վանաձորի նախկին քաղաքապետի հարսը կհամալրի «Հայաստան» դաշինքի պատգամավորների շարքը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը կհամալրի «Հայաստան» դաշինքի պատգամավորների շարքերը։ Արամ Վարդեւանյանի մանդատը, ըստ ցուցակի հերթականության, կփոխանցվի Ռիմա Ղազարյանին, ով բժիշկ է, աշխատում է «Վանաձոր» ԲԿ-ում եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր անվճար առողջապահական համակարգ։

Ըստ 2021թ․ հայտարարագրի՝ ունի 5 անշարժ գույք Վանաձորում՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն, 1 հողամաս եւ 1 բենզալցակայան: 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար դոլար, 38 հազար եվրո»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին