Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

Դաշինքում առանձնապես ծանր չեն տանում «վերածնվողների» հեռացումը. «Հրապարակ»

30 Նոյեմբեր, 2022 09:25
Դաշինքում առանձնապես ծանր չեն տանում «վերածնվողների» հեռացումը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վահե Հակոբյանի եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության եւս երկու պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու որոշումը «Հայաստան» դաշինքի համար անսպասելի է եղել։ «Սպասում էինք միայն անձամբ Վահե Հակոբյանից, բայց ո՛չ մյուս երկու կուսակցականների վերաբերյալ»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը։

Բանն այն է, որ Վահե Հակոբյանը թեպետ դեմ է եղել խորհրդարան վերադառնալուն եւ իր կարծիքն ամիսներ առաջ հայտնել է խմբակցության հավաքներից մեկի ժամանակ, սակայն դաշինքի գործընկերների հետ երբեւէ չի կիսվել իր մտադրության եւ որոշման մասին։

Պատմում են, որ վերջին շրջանում ընդհանրապես չխոսկան է դարձել եւ խմբակցության հավաքներին եկել, ներկա է գրվել, լսել ու հեռացել։ Ի դեպ, դաշինքում առանձնապես ծանր չեն տանում «վերածնվողների» հեռացումը, համարում են, որ բալաստից են ազատվել: Մանավանդ՝ լսել են, որ առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, խոստովանել է, թե իր կողմից սխալ է եղել Հակոբյանին ցուցակում ընդգրկելը, եւ փոշմանել է Հակոբյանի չկայացած կուսակցության հետ դաշնակցելու հարցում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին