Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր կփոխարինեն մանդատից հրաժարված 3 պատգամավորներին. «Հրապարակ»

30 Նոյեմբեր, 2022 08:50
Ովքե՞ր կփոխարինեն մանդատից հրաժարված 3 պատգամավորներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այսպիսով, ովքե՞ր կփոխարինեն մանդատից հրաժարված 3 պատգամավորին։ «Հայաստան» դաշինքի հաջորդ համարներն են՝ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, անկուսակցական Ռուբեն Մելքոնյանը, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից Մարիա Պետրոսյանը` Վահե Հակոբյանի կնոջ քույրը, անկուսակցական, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

Ապա Վահե Հակոբյանի կուսակից, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանն է: Նա մեզ հետ զրույցում ասաց, թե իրեն հերթը չի հասել, երբ հասնի, կհայտնի իր դիրքորոշումը. «Հիմա ձուկը ջրում բազառ կլինի խոսելը, որովհետեւ դրա իրավունքը դեռ չեմ վաստակել»։ Նրանից հետո դաշնակցական Արփինե Վարդանյանն է, ապա՝ անկուսակցական Արման Ղազարյանը։ Եթե բոլոր կանխատեսումներն իրականանան, ՀՅԴ-ն դաշինքում 14 պատգամավոր կունենա՝ 29 հոգանոց խմբակցության կեսը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին