Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

29 Նոյեմբեր, 2022 21:41
Քննարկվել են  հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

Նոյեմբերի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների, ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ: Քարտուղարը նաև հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ տեսակետներն ու ջանքերը:

Ա. Գրիգորյանը ողջունել է Գերմանիայի կառավարության կողմից կայացված որոշումը, ըստ որի Հայաստանը ներառվել է Տնտեսական և միջազգային համագործակցության դաշնային նախարարության՝ մինչև 2030 թվականի բարեփոխումների ռազմավարության մեջ:

Հանդիպումների ընթացքում հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ ծավալվել են անկեղծ զրույցներ:

Բարձր գնահատելով քաղաքական ներկայիս շփումները՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առավել զարգացնել երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին