Ինչպես գրում է «Ռիա Նովոստի»-ն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ուզբեկստանի հետ սահմանազատման պայմանագիր է ստորագրել:
Աղբյուրի հաղորդմամբ, Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է․
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է Ղրղզստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև պետական սահմանի որոշ հատվածների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը, որը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին Բիշքեկ քաղաքում»։