Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Վարչապետի տիկինն այցելել է Արարատի մարզ

29 Նոյեմբեր, 2022 18:27
Վարչապետի տիկինն այցելել է Արարատի մարզ

Նոյեմբերի 29-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Արարատի մարզ: Առաջին կանգառը Պարույր Սևակի տուն-թանգարանում է, որտեղ նրան դիմավորել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևանյանը, փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը և թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը:

Թանգարանի տնօրենը, ով նաև Պարույր Սևակի թոռն է, ներկայացրել է տան, այգու պատմությունը, նշել, որ տան մտահղացումը եղել է հենց Սևակինը: Սևակ Ղազարյանը վարչապետի տիկնոջը նաև գրողի կյանքից է դրվագներ ներկայացրել, ապա ուղեկցել է բուն թանգարանի շենք: Թանգարանում պահվում է Հայաստանի ամենահին թվագրված խաչքարը, որը գտնվել է գյուղի հարակից տարածքում:  

Վարչապետի տիկինը հետաքրքրությամբ լսել է Զանգակատուն գյուղի, Սևակի կյանքի, անցած ճանապարհի պատմությունը, ապա գրություն թողել հուշամատյանում, ծաղիկներ խորնարհել մեծ բանաստեծի ու նրա ծնողների շիրիմներին:

Մարզում հաջորդ այցելությունը Սուրբ Կարապետ վանքում էր, որտեղ Աննա Հակոբյանին դիմավորել է վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը:

Վարդապետը Աննա Հակոբյանին է ներկայացրել 14-րդ դարում Օրբելյան իշխանների կեղմից կառուցված վանքի պատմությունը: Վանքը բաղկացած է եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից, միբանության բնակելի շենքերից ու գերեզմանոցից:

Վարդապետը Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ հաջորդ տարի բարեգործի աջակցությամբ վանքի տարածքում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն:

Մոմավառությունից հետո վարչապետի տիկինը վանքի տարածքում ծառ է տնկել:

Հաջորդ կանգառը Գոռավանում էր, ուր Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Գալստյանների բազմազավակ ընտանիքին: Ալլա Գալստյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը ծանոթացել է ընտանիքի կացության պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով:

Ապա Վեդիում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է մշակույթի տուն, որտեղ նրան  դիմավորել են համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մշակույթի տան տնօրեն Տաթևիկ Եղիազարյանը և փոխտնօրեն Արամ Ավետիսյանը:

Մշակույթի շենքը 2013-ին է կառուցվել: Դահլիճում պարբերաբար ներկայացումներ են կազմակերպվում, հաճախ նաև անվճար` Աննա Հակոբյանին են ներկայացրել համայնքապետն ու մշակույթի տան տնօրենը:

Մշակույթի տանն այս պահին 3 խմբակ է գործում` երգի, պարի ու դերասանության, նպատակ ունեն հաջորդ տարի ավելացնել նաև նկարչության խմբակ: Վարչապետի տիկինը հետևել է դերասանական ու երգի խբերի դասապրոցեսին:

Աննա Հակոբյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը, հորդորել աշխատանքը ճիշտ կազմակերպել և ամեն կերպ հանրությանը մոտեցնել մշակույթին:

 

Լրահոս

Դիտել ավելին