Կարևոր իրադարձություններ

Բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը

29 Նոյեմբեր, 2022 16:36
Բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը

Նոյեմբերի 28-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոյի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից:

Ելույթներով հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը և ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։
 
Մինչև դեկտեմբերի 1-ը Եվրոպական խորհրդարանում ցուցադրվելու են դեսպան Վահե Գաբրիելյանի լուսանկարները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին