Կարևոր իրադարձություններ

Արթուր Օհանջանյանը՝ Արցախի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

29 Նոյեմբեր, 2022 14:43
Արթուր Օհանջանյանը՝ Արցախի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

ԱՀ Նախագահի 2022 թվականի նոյեմբերի 22-ի ՆՀ-1699-Ա հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Ալբերտի Օհանջանյանին։

Արթուր Օհանջանյանի կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1980թ., հուլիսի 10-ին, Սյունիքի մարզ, ք.Կապան

Կրթություն

1997թ. ավարտել է Կապանի 2-րդ միջնակարգ դպրոցը

1999-2003թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում

2006թ.-ին ընդունվել է ԵրՊԲՀ կլինիկական օրդինատուրան՝ վնասվածքաբան-օրթոպեդ մասնագիտությամբ, որն ավարտել է 2010թ.-ին

Աշխատանքային գործունեություն
2015թ.-ից մինչև 2022թ. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ռազմաբժշկական բաժանմունքի պետ
2004թ. ՀՀ ՊՆ N զորամասի բուժ.կետի պետ
2004-2005թթ. ՀՀ ՊՆ N զորամասի բուժ.ծառայության պետ
2009 -2010թթ. ՀՀ ՊՆ N զորամասի բուժ.ծառայության պետ
2011-2015թթ. ՀՀ ՊՆ N զորամասի բժշկասանիտարական վաշտի հրամանատար
ԱՀ կառավարության 2022թ-ի սեպտեմբերի 13-ի N1032-Ա որոշմամբ նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ:
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի 2022թ-ի նոյեմբերի 22-ի ՆՀ-1699-Ա հրամանագրով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին

Այլ տվյալներ

Մասնակցել է 2016 թվականի Արցախյան քառօրյա և 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմներին

Պարգևատրվել է «Անբասիր ծառայության 1-ին աստիճան» ՀՀ ԶՈւ մեդալով

Պարգևատրվել է «ՀՀ զինված ուժերի 20 տարի հոբելյանական» մեդալով

Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» մեդալով

Պարգևատրվել է «Անբասիր ծառայության 2-րդ աստիճան» ՀՀ ԶՈւ մեդալով

Պարգևատրվել է «Անառիկ սահման» մեդալով

Պարգևատրվել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով

Պարգևատրվել է «Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար» մեդալով

Պարգևատրվել է «Զինվոր հայրենյաց» մեդալով

Պարգևատրվել է «Լեռնահայաստանյան արծիվ» ոսկյա հուշամեդալով

Պարգևատրվել է նաև մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով

Առաքելություն

Աֆղանստան-Մազար-Է-Շարիֆ

Պատվոգիր -«ISAF» -2013թ.

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 զավակ

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին