Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Աճում է թվային տեխնոլոգիաների դերը պրոբացիայի շահառուի հետ տարվող աշխատանքում

29 Նոյեմբեր, 2022 14:11
Աճում է թվային տեխնոլոգիաների դերը պրոբացիայի շահառուի հետ տարվող աշխատանքում

ԱՄՆ կառավարությունը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) միջոցով Պրոբացիայի ծառայության Երևան քաղաքի և մարզային մարմիններին է նվիրաբերել գույք և համակարգչային սարքավորումներ, որոնք կնպաստեն ծառայության զարգացմանն ու արդյունավետ գործունեությանը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Այցի շրջանակներում Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է ցածր ռիսկայնություն ունեցող պրոբացիայի շահառուների հետ մատնահետքի ճանաչման էլեկտրոնային սարքավորման աշխատանքի միջոցով պրոբացիայի շահառու-պրոբացիայի ծառայող շփումը նվազագույնի հասցնելու պիլոտային ծրագիրը, որը կգործի Երևանում:

Շրջայց է կատարվել նաև էլեկտրոնային մոնիթորինգի վերանորոգված և կահավորված, ծրագրատեխնիկական սարքավորումներով համալրված, ինչպես նաև նոր ստեղծված վերականգնողական աշխատանքների ստորաբաժանման աշխատասենյակներում և հոգեբանական աջակցության տրամադրման համար առանձնացված սենյակներում:
 
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) օժանդակությամբ պրոբացիայի ծառայողներն ունեն աշխատանքային անհրաժեշտ կենսապայմանները:

Նա նաև փաստել է, որ ցածր ռիսկայնություն ունեցող անձանց հետ շփումը նվազագույնի հասցնելուն միտված պիլոտային ծրագիրը նպատակ ունի մի կողմից պրոբացիայի ծառայողների ներուժն ավելի բարձր ռիսկայնություն ունեցող անձանց հետ աշխատանքին ուղղելու, մյուս կողմից՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու:
 
Սարգսյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը հանրապետությունում պրոբացիայի ինստիտուտի զարգացման ռազմավարական առաջնահերթություն ունի, ուստի, առաջիկա տարվա ընթացքում ինտենսիվորեն շարունակվելու են ծառայության աշխատանքում փոփոխությունների իրականացումը, որոնք դրական առումով իրենց ազդեցությունն են թողնելու թե՛ ծառայողների, թե՛ շահառուների վրա:

Հանդիպման մասնակիցները փոխանակվել են արդյունավետ համագործակցության համար շնորհակալական խոսքերով՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու ակնկալիքով:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, ծրագրի թիմի աշխատակիցները և Պրոբացիայի ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները:

 

Լրահոս

Դիտել ավելին