Կարևոր իրադարձություններ

Կարևորվել է ՀՀ-ի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

29 Նոյեմբեր, 2022 13:43
Կարևորվել է ՀՀ-ի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և գործարար կապերի ընդլայնումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի պլանավորմանն ու այդ խոշորագույն միջոցառմանը Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին