Կարևոր իրադարձություններ

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ԱԺ-ում

29 Նոյեմբեր, 2022 13:35
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ԱԺ-ում

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: 

««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»,-այս մասին հայտարարել են «Հայաստան» խմբակցությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին