Կարևոր իրադարձություններ

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա

29 Նոյեմբեր, 2022 13:14
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով՝ 200 դրամից դառնալով 208,42 դրամ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում միաձայն ընդունեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։

Երբ հանձնաժողովի որոշումն իրավական ուժ ստանա, կառավարությունը համապատասխան որոշմամբ կսուբսիդավորի սահմանվելիք սակագների տարբերությունը:

Այսինքն՝ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին