Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ, ոչ՝ անդամակցություն

29 Նոյեմբեր, 2022 12:09
 ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ, ոչ՝ անդամակցություն

ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի հայտի առումով առաջընթաց չի լինի:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ աջակցություն տրամադրելու հարցը։

Սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցները զգուշությամբ են վերաբերվում Կիևի խնդրանքին Ռուսաստանի հետ բախման հնարավորության պատճառով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի վերջին պաշտոնական դիմում էր ուղարկել ՆԱՏՕ-ին՝ երկիրն արագացված հիմունքներով Դաշինքի կազմ ընդունելու համար:

Ըստ գործակալության՝ 14 տարի առաջ հենց Բուխարեստում Ուկրաինային և Վրաստանին խոստացան, որ երկու երկրներն էլ, ի վերջո, կմիանան ՆԱՏՕ-ին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին