Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

Երկու դատախազի նկատմամբ տույժ է կիրառվել

29 Նոյեմբեր, 2022 11:30
Երկու դատախազի նկատմամբ տույժ է կիրառվել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Մասնավորապես, Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազը, մասնակցելով N վարչական  գործով դատական նիստին, պարտավորված լինելով բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել նաև նշված դատական նիստին մասնակցած փաստաբանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների առերևույթ խախտման մասին:

Ելնելով վերը նշվածից՝ կարգապահական վարույթ իրականացնող դատախազը միջնորդությամբ դիմել է Փաստաբանների պալատ՝ քննարկելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է կիրառվել նաև Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ:

Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ:

Նման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով:

Դատախազը փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք

 

Լրահոս

Դիտել ավելին