Կարևոր իրադարձություններ

Կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա առաջարկներ են տարածվում. ԿԲ

29 Նոյեմբեր, 2022 10:54
Կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա առաջարկներ են տարածվում. ԿԲ

Կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին։

«Տեղեկացնում ենք, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական հարթակներով գործարար Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը, որը կեղծ տեղեկությունների հիման վրա հանդես է գալիս արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) և ներդրումային ծառայությունների հրապարակային առաջարկով՝ փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն կամ խորհրդատվություն տրամադրել ՀՀ քաղաքացիներին, ինչի նպատակով Ձեր հարցերը կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով:

ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գրանցված ազդագրերի և հաշվետու թողարկողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին