Կարևոր իրադարձություններ

Սիսիան-Քաջարան հատվածում պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ են իրականացվել

29 Նոյեմբեր, 2022 10:47
Սիսիան-Քաջարան հատվածում պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ են իրականացվել

Նոյեմբերի 15-ից 27-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտագությունն ապահովելու նպատակով իրականացվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման և մաքրման աշխատանքներ։

Ինչպես հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից, Իշխանասար–Նորավան–Աղիտու–Վաղատին բնակավայրերի տեղամասում իրականացված մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ։

Տեղամասն ամբողջությամբ մաքրվել և հանձնվել է ճանապարհի շինարարական աշխատանքները վերահսկող կազմակերպության ներկայացուցիչներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին