Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

Ինչու է Արմեն Խանդիկյանը հեռանում. «Հրապարակ»

29 Նոյեմբեր, 2022 09:19
Ինչու է Արմեն Խանդիկյանը հեռանում. «Հրապարակ»

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը շուտով հեռանալու է տնօրենի պաշտոնից։ Երեկ նա մեր լրագրողին ասել է․ «Դեկտեմբերի 1-ից հրաժարականի դիմում եմ ներկայացնելու եւ այլեւս չեմ զբաղեցնելու տնօրենի պաշտոնը: Օրենքը դա է պահանջում»:

Իսկ ինչո՞ւ օրենքը թույլ չի տալիս Ձեզ պաշտոնավարել։ «Տարիքի պատճառով, եւ հետո՝ ես չեմ ցանկանում»:

Բայց Դուք 76 տարեկան եք, եթե տարիքն է պատճառը, ապա տասը տարի առաջ պետք է Ձեզ հեռացնեին պաշտոնից՝ նկատեցինք մենք։

«Տասը տարի պահեցին, բայց ես այլեւս չեմ ցանկանում»,-պատասխանեց Արմեն Խանդիկյանը: Ի դեպ, դրամատիկական թատրոնը ՀՈԱԿ է՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որը ենթարկվում է Երեւանի քաղաքապետարանին։ ՀՈԱԿ-ի տնօրենի դեպքում գործում է տարիքային սահմանափակում՝ նա կարող է աշխատել մինչեւ 65 տարեկան դառնալը»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին