Վերջին երեք տարիների ընթացքում Չինաստանում մեկ միլիարդ մարդու համբերությունը հասել է իր սահմանին ՝ ավելի ու ավելի սպառվելով յուրաքանչյուր կարանտինի և զանգվածային Covid թեստավորման փուլի հետ: Հիմա այդ համբերությունը պայթել է։ Երբ հազարավոր մարդիկ դուրս եկան քաղաքների փողոցներ ՝ բողոքելով Covid-ի հետ կապված սահմանափակումների դեմ, ուժասպառ ազգը հետաքրքրվեց, թե դեռ որքան ժամանակ պետք է հանդուրժի կառավարության covid-ի դեմ պայքարի քաղաքականությունը: Այս մասին գրում է BBC-ն։
Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանությունը ձերբակալում է զանգվածային ցույցերի մասնակիցներին։