Կարևոր իրադարձություններ

Միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ

28 Նոյեմբեր, 2022 21:00
Միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարության կազմակերպած «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցները նոյեմբերի 27-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
 
Հյուրերին են ներկայացվել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
 

Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին