Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ

28 Նոյեմբեր, 2022 17:13
Նախատեսվում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկմանը վարչապետին զեկուցվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը:

Ընդգծելով այս տարվա ընթացքում հայկական ռազմավարական առաջին արբանյակի տիեզերք արձակման փաստը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2028 թվականը մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ:

Նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և շեշտել, որ ոլորտի զարգացումը շարունակելու է լինել կառավարության ուշադրության կենտրոնում:     

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին