Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են ԶՈՒ-ում թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր

28 Նոյեմբեր, 2022 15:42
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են ԶՈՒ-ում թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր
Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ:
 
Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:
Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
 
 
Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների
ղեկավարներին:
 

Լրահոս

Դիտել ավելին