Կարևոր իրադարձություններ

Արցախում շուրջ 2167 միավոր ռազմամթերք է հայտնաբերվել

28 Նոյեմբեր, 2022 15:20
Արցախում շուրջ 2167 միավոր ռազմամթերք է հայտնաբերվել

Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 982 զանգ, որից 27-ը՝ տեխնածին, 19-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Կանչերից մեկը գրանցվել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:35-ին, Լիսագոր համայնքի մոտակայքում՝ ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ:

Նախնական տվյալներով՝ մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ են փրկարարական օգնություն և բժշկական միջամտություն։ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին, «Սկանիա R 440» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը։ Փրկարարները տուժածին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Գորիսի բժշկական կենտրոն»:

Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում են ձյան տեղումներ: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տրանսպորտային միջոցների անվադողերը փոխարինել ձմեռայինով, այդ կերպ նվազագույնի հասցնելով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 14 ելք:

Հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

 

Լրահոս

Դիտել ավելին