Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

Էկվադորի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

28 Նոյեմբեր, 2022 15:15
Էկվադորի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆեռնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը ք. Մոսկվա):

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Էկվադորի դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության գործում:

Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Էկվադորի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Էկվադորի նորանշանակ դեսպանն իր խոսքում նշել է, որ կներդնի իր ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են, որ այս տարի Հայաստանն ու Էկվադորը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու համար՝ ի թիվս այլոց երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի սերտացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության զարգացման առնչությամբ։

ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։

 

Լրահոս

Դիտել ավելին