Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում զբոսաշրջիկները դժվարություններ են ունենում անկանխիկ վճարումների դեպքում. Թունյան

28 Նոյեմբեր, 2022 14:58
ՀՀ-ում զբոսաշրջիկները դժվարություններ են ունենում անկանխիկ վճարումների դեպքում. Թունյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 28-ի հերթական նիստն է անցկացրել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նիստին ասել է, որ 2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող եւ մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռքբերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված:

ԱԺ պատգամավորն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումով առաջարկում է օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաեւ կանխիկ վճարումներ:

Պատֆշգամավորը նշել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է Կառավարության գործընկերների հետ, սակայն որոշ հարցեր ճշգրտման կարիք ունեն, ինչով էլ պայմանավորված՝ առաջարկվել է օրինագծի քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով:

 

 

 
 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին